BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլա Սարկոզի. Ես տրիումֆով կվերականգնեմ իմ պատիվը

Նիկոլա Սարկոզի. Ես տրիումֆով կվերականգնեմ իմ պատիվը
26.03.2018 | 10:19

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ում նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանք է ներկայացված Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կողմից, մարտի 22-ին հարցազրույց է տվել ֆրանսիական TF1 հեռուստաալիքին: Սարկոզին հայտարարել է, որ «երբեք չի դավաճանել ֆրանսիացիների վստահությանը» և «մտադիր է տրիումֆով վերականգնել իր պատիվը»: TF1-ի եթերում Սարկոզին «խոր վրդովմունք» հայտնեց ստեղծված իրավիճակից և վստահեցրեց, որ «երբեք չի դավաճանել ֆրանսիացիներին»: Նրա խոսքով` հետաքննությունը որևէ իրեղեն ապացույց չունի: «Կա միայն ատելություն, կեղտ, միջակություն ու զրպարտություն»` ասել է Սարկոզին: Ստի ու զրպարտության մեջ նա մեղադրել է Մուամար Քադաֆիի շրջապատին ու ֆրանս-լիբիացի բիզնեսմեն Զիյադ Տակիեդինին, որ պատմել է` ինչպես է Տրիպոլիից Փարիզ բերել կանխիկ գումար ճամպրուկներով Սարկոզիի ընտրարշավի համար: Սարկոզին նրանց անվանել է «մաֆիոզ բանդա»: «Ինձ մեղադրում են բռնապետի մերձավորները, ում ահաբեկչական վարչակարգը մենք ոչնչացրինք 2011-ին»` հայտարարել է Սարկոզին:
Քննիչները կասկածում են, որ Նիկոլա Սարկոզին Մուամար Քադաֆիի վարչակարգից գումար է ստացել 2007-ի նախընտրական արշավի ֆինանսավորման համար: Նրան ձերբակալել են երեքշաբթի առավոտյան: Չորեքշաբթի երեկոյան` 26 ժամ հարցաքննելուց հետո նրան կոռուպցիայի, ընտրարշավի անօրինական ֆինանսավորման և Լիբիայի ֆինանսական միջոցները ծախսելը թաքցնելու մեջ: 2012-ի մայիսին Mediapart սայթը փաստաթուղթ է հրապարակել Լիբիայի հետախուզության նախկին ղեկավարի ստորագրությամբ, որ Լիբիան 50 միլիոն եվրո է հատկացրել Սարկոզիի ընտրարշավին, որ նա օգնի Լիբիային դուրս գալ դիվանագիտական մեկուսացումից: Սարկոզին փաստաթուղթն անվանել է կեղծ: Հետաքննությունը սկսվել է 2013-ից:.
RFI


Հ.Գ. 2013-ից Սարկոզին հարցաքննվում է երրորդ անգամ: Առաջին անգամ նրան ձերբակալեցին, որ սենսացիա էր: Ֆրանսիայի ոչ մի նախկին նախագահի չեն ձերբակալել հարցաքննության համար, թեպետ պաշտոնաթողությունից հետո հետաքննություններ եղել են: Նիկոլա Սարկոզիի այս ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ Մուամար Քադաֆիի որդին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին: Ֆրանսիայի նախկին նախագահին «խորտակելը» նրան լավագույն մեկնարկի հնարավորություն է տալիս իր երկրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ